Լոտկինի թաղամասում պուրակի վերականգնողական աշխատանքներ են ընթանում

16:33, 26.06.2026

Լոտկինի բնակավայրում՝ Խուդադովի փողոցի N102-ի մոտ, ընթանում են պուրակի վերականգնողական աշխատանքներ։ 4 200 քմ տարածքում կիրականացվեն ենթակառուցվածքային և կանաչապատման աշխատանքներ։

Նախագծի շրջանակներում կտնկվեն տարբեր տեսակի ծառեր ու բույսեր, կկառուցվի ֆուտբոլի հրապարակ, կտեղադրվեն մանկական-զվարճանքի ատրակցիոններ, հետիոտնային արահետներ, մարզասարքեր և հանգստի տաղավարներ։

Աշխատանքների մեկնարկային փուլին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ծանոթացել է իր տեղակալ Կախա Աբուլաձեի հետ միասին։

«Մեկնարկել է Խուդադովի փողոցի N102-ի հարակից տարածքի բարեկարգումը։ Բնակչության խնդրանքով՝ նշված տարածքում կառուցվում է հանգստի գոտի։ Շատ գեղեցիկ պուրակ կստացվի, որտեղ հաշվի կառնվեն բոլոր համապատասխան ենթակառուցվածքները, որպեսզի քաղաքացիները կարողանան հանգստանալ և լիցքաթափվել։ Պուրակում կտեղադրվեն ֆուտբոլի հրապարակ, մանկական ատրակցիոններ։ Բացի այդ, կկառուցվի գրունտի հենապատ, որպեսզի առկա լանջն ամրացվի և լինի անվտանգ։ Նաև կտնկվեն ծառեր ու բույսեր, կանցկացվի ոռոգման համակարգ և զբոսանքի արահետներ։ Աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբեր»,- հայտարարել է Կախա Կալաձեն։

Բացի այդ, տարածքում կտեղադրվեն տեսահսկման տեսախցիկներ, արտաքին լուսավորության ցանց, ընդհանուր օգտագործման սանդուղք և հենապատեր։

Հասցեում արդեն իսկ իրականացվել է ամորտիզացված (մաշված) ենթակառուցվածքների ապամոնտաժումը։ Արտաքին պարագծով տեղադրվել է եզրաքար (բորդյուր), և տարածքը սահմանազատվել է անվտանգության ցանկապատով։ Նաև էտում և ձևավորում է իրականացվել առկա ծառերի ու բույսերի համար։

Այս փուլում ընթանում է գրունտի մշակումը, կառուցվում է հենապատը և ավարտվում են ամրանավորման (արմատուրայի) աշխատանքները։

Նախագիծը, որի համար նախատեսված է 850 000 լարի, իրականացնում է Նաձալադևիի շրջանի վարչությունը (գամգեոբա)։

Տեղում մայրաքաղաքի քաղաքապետի հետ միասին գտնվել է Նաձալադևիի շրջանի ղեկավար (գամգեբելի) Իրակլի Անդղուլաձեն։

Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Նմանատիպ