Անեքսացված Ղրիմի այսպես կոչված նահանգապետ. Ղրիմի Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել

16:14, 26.06.2026

Ղրիմի Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել. այս մասին հայտարարել է Ղրիմի այսպես կոչված նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը։

Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է «Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Վլադիմիրի հետ խորհրդակցությամբ»։

Սերգեյ Ակսյոնովի փոխանցմամբ՝ արտակարգ դրությունը սահմանվել է առաջին հերթին տնտեսական հարցերը կարգավորելու համար։

«Ժամը 13:00-ից Ղրիմի Հանրապետությունում արտակարգ դրություն կհայտարարվի։ Այս որոշումն ընդունվել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի հետ խորհրդակցությամբ։ Մենք գործում ենք համատեղ և սինխրոն։ Արտակարգ դրությունը հայտարարվել է ֆինանսական, վարկային, պայմանագրային և այլ հարաբերությունները կարգավորելու համար։ Վնասի փոխհատուցման ընթացակարգերը նույնպես կպարզեցվեն։ Ուստի խնդրում եմ բոլորին պահպանել հանգստություն և հենվել միայն ստուգված տեղեկատվական աղբյուրների վրա»,- հայտարարել է անեքսացված Ղրիմի այսպես կոչված նահանգապետը։

Նմանատիպ