Վրաստանը խոստացած պատվաստանյութը կստանա նշված ժամկետում. Էկատերինե Տիկարաձե
Վրաստանը խոստացած պատվաստանյութը կստանա նշված ժամկետում. Էկատերինե Տիկարաձե

Վրաստանի կառավարությունը գործում է հետևողականորեն, նույնիսկ Մալթայի իշխանություններն իրենք են պնդում, որ իրենք չունեն բավարար պատվաստանյութեր սեփական քաղաքացիների համար: Ուստի, իհարկե, նրանց ուղղված մեր կոչը չի բավարարվի,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, արձագանքելով Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, որ Մալթան ստացել է պատվաստանյութի լրացուցիչ մեկ միլիոն չափաբաժին, քան անհրաժեշտ էր: Որից հետո Մալթայի կառավարությունը որոշել է պատվաստանյութը վերաբաշխել աղքատ երկրներին, ներառյալ Վրաստանին:

Նրա խոսքով, Վրաստանն ժամանակին կստանա խոստացված պատվաստանյութը:

«Սա կատարյալ սուտ է, սա մեր բնակչության շրջանում խառնաշփոթություններ ու թյուրիմացություն բերելու հերթական փորձ է: Վրաստանի կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ, և նախատեսված ժամկետներում մենք անպայման կունենանք խոստացված պատվաստանյութը», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:

Թողնել մեկնաբանություն