Վրաստանը խորհրդավոր մարգարիտ է. Դեյլի մեյլի
Վրաստանը խորհրդավոր մարգարիտ է,- այս վեռնագրով հոդված է հրապարակել «դեյլի մեյլին»: Հեղինակի խոսքով, ժամանակին Խորհրդային Միության անդամ, Վրաստանն այսօր «հանգիստ և հետաքրքիր երկիր է պատմության սիրահարների համար»:
Հոդվածում նշված է, որ Վրաստանի անկախության ձեռք բերումից հետո, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները եղել են անհանգիստ: «Վրաստանում նախագահ Պուտինին չեն սիրում, սակայն 2008 թվականից հետո ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել», – ասում է հոդվածի հեղինակը:
«Հյուրասիրությունը Վրաստանի այցեքարտն է. Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընկած երկրի բնակիչները փորձում են ցույց տալ ձեզ Վրաստանում պատմական վայրերը, որոնք Վրաստանում բավականին շատ են, և ջերմ տպավորություն թողնել ձեզ վրա: Տաքսու վարորդը հնարավոր հրաժարվի վերցնել գումար, իսկ սրճարանում հանկարծակի հարևան սեղանից կարող են սկսել երգել»,-նշված է հոդվածում:
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, վրացական խոհանոցը «անկրկնելի է»: «Ձեր բաժակը միշտ լի կլինի տնական գինիով կամ ճաճայով», – ասվում է հոդվածում:
Հոդվածի հեղինակը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել Թբիլիսի և Մցխեթա: Հրատարակության մեջ հատուկ տեղ է հատկացվում Ծինանդալիի պալատի նկարագրությանը:
«Բոլշևիկներին երբեք դուր չեն եկել շքեղ պալատներ, իշխաններ կամ պոեզիա, ուստի զարմանալի է, որ գինու տարածաշրջանում, Կախեթիում մինչև այժմ կանգնած է 17-րդ դարի այս պալատը: Վրացական ռոմանտիզմի հիմնադիր, Ալեքսանդր Ճավճավաձեի կողմից 1835 թվականին վերականգված պալատում այժմ տեղակայված է թանգարան, իսկ այգում, որտեղ աճում է 11 հնագույն տեսակի խաղող, լցվում է 150 000 շիշ գինի », – գրում է «դեյլի մեյլին»:
«Դեյլի մեյլին» խորհուրդ է տալիս ճանապարհորդներին, խորհուրդ է տալիս այցելել Ստեփանծմինդա և Ջուտա, ինչպես նաև Քութաիսի: