Վրաստանը խաղում է թիմային ֆուտբոլ, ծանր հանդիպում է սպասվում. Հայաստանի հավաքականի մարզիչ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Խոակին Կապարոսը ազգերի լիգայի երրորդ տուրում Վրաստանի ազգային հավաքականի հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
– Այս հանդիպմանը եկել ենք բարդ պայմաններով, սակայն դա ավելի է միավորել թիմին: Կանենք հնարավորինը, հաղթելու և ժողովրդին գոհացնելու համար: Գևորգ Ղազարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Վրաստանի հետ հանդիպումը, սակայն հուսով ենք, որ նա պատրաստ կլինի Էստոնիայի հետ խաղին: Թիմի համար կարևոր է Մխիթարյանի ներկայությունը խաղադաշտում: Նա այն ֆուտբոլիստներից է, որը կարող է մոտիվացնել թիմակիցներին միայն իր ներկայությամբ: Մենք շատ լավ թիմ հետ ենք խաղում: Վրաստանը լավ թիմային տեսք ունի: Ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել: Մենք պետք է շատ զգույշ լինենք»,- ասել է Կապարոսը:
– Վերջին իրադարձությունների ֆոնին ինչպե՞ս եք հոգեբանորեն պատրաստել խաղացողներին, չեզոք խաղադաշտում խաղն ինչպե՞ս կանդրադառնա նրանց վրա
– Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց մեր խաղացողները միահոգի են, նրանք լավ են հասկանում, որ պետք է ուրախություն պարգևեն իրենց բոլոր հայրենակիցներին:
– Այս պահին թիմն ունի մեկ անվանական աջ պաշտպան Կամո Հովհաննիսյանին, և հրավիրված են 6 կենտրոնական կիսապաշտպաններ: Ինչն է պատճառը
– Սա լրագրողների շատ սուբյեկտիվ կարծիքն է, որի հետ համաձայն չեմ: Արման Հովհաննիսյանը կարող է խաղալ նաև աջ պաշտպանի դիրքում: Սերոբ Գրիգորյանը երիտասարդ է, ով ավելի ու ավելի է աճելու: Մենք ունենք 4 կենտրոնական կիսապաշտպաններ, և այդ դիրքում խաղում է նաև Սոլոմոնը: Հաշվի առնելով, որ ունենք երկու շատ կարևոր հանդիպում, մենք փորձեցինք յուրաքանչյուր դիրքում գոնե երկու խաղացող ներգրավել:
– Հայտնի է, որ Գևորգ Ղազարյանը չի մարզվել թիմի հետ. Ո՞րն է պատճառը
– Ղազարյանն այժմ վերականգնման փուլում է, նա իրեն ավելի լավ է զգում, և կարծում եմ, որ նա կարող է օգնել թիմին Էստոնիայի դեմ խաղում:
– Որքանո՞վ եք բավարարված թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերադարձից
– Ցանկացած թիմ, ցանկացած ակումբ պետք է ունենա առաջատար, իսկ մեր առաջատարը Հենրիխ Մխիթարյանն է: Նա հիանալի խարիզմա ունի, նա ֆուտբոլիստ է, որը մոտիվացիա է ավելացնում իր խաղընկերներին ՝ պարզապես մարզվելով:
– Ի՞նչ կարծիքի եք Վրաստանի հավաքականի մասին, որպես ձեր ապագա մրցակից
– Լավ թիմ է: Որոշ ժամանակ այս թիմը խաղում է կայուն կազմով: Նրանք ունեն նաև ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են նույն ակումբում: Այնպես որ, կարծում եմ, որ նրանք բավականին ուժեղ թիմային խաղ ունեն:
– Մեր խմբի բոլոր թիմերը 2 հանդիպում են անց կացրել: Դրանից հետո ինչպե՞ս եք գնահատում խմբում թիմերի շանսերը:
– Ես նույն կարծիքին եմ, ինչ արտահայտել եմ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից առաջ: Այս խմբում հավասար պայքար է ընթանալու: Ցանկացած հաջողություն և ցանկացած սխալ կարող է հանգեցնել խմբում անհավասարակշռության: Հետևաբար, մենք պետք է խաղանք առավելագույն կենտրոնացված և ինտենսիվությամբ:
Ազգերի լիգայի երրորդ տուրի՝ Հայաստան-Վրաստան հանդիպումը անց է կացվելու Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտում, հոկտեմբերի 11-ին, Թբիլիսիի ժամանակով 20:00-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է Վրաստանի առաջին ալիքը: