Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել ասոցացման պայմանագրի իրականացման մեջ, որը մեր ինտեգրման հիմքն է. Ֆեդերիկա Մոգերինի
Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել ասոցացման պայմանագրի իրականացման մեջ, որը մեր քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման հիմքն է,-այս մասին արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ, Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի 5-րդ նիստի ավարտից հետո:
Համատեղ հայտարարություններ են արել Ֆեդերիկա Մոգերինին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
Մոգերինին խորհրդի այսօրվա նիստը գնահատել է դրական և զրուցել քննարկված հարցերի մասին:
Նրա խոսքերով, Եվրամիությունը պատրաստ է աշխատել գործընկերության լրիվ ներուժի իրականացման ուղղությամբ:
Եվրամիության բարձրագույն ներկայացուցչի գնահատմամբ, սա այն ձեռնհաս արդյունքներից մեկն է, որին հասել են Վրաստանը և Եվրամիությունը:
Բրյուսելում այսօր տեղի է ունեցել Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի 5-րդ նիստը, որտեղ Վրաստանի պատվիրակությունը ղեկավարում էր վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan