Եվրամիության խորհուրդը Բրյուսելում կայացած ասոցացման խորհրդի, թվով վեցերրորդ նիստի կապակցությամբ հրապարակում է տեսահոլովակ

09:34, 17.03.2021

Եվրամիության խորհուրդը «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքում է Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդի նիստին:

«Այսօր տեղի է ունեցել Եվրամիություն-Վրաստան խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվել են հետևյալ հարցերը. Եվրամիություն-Վրաստան հարաբերություններ, քաղաքական միջնորդություն, արդարադատություն և անվտանգություն, տնտեսություն և առևտուր», – նշված է թվիթերում:

Եվրամիության խորհուրդը հանդիպման հիմնական արդյունքների մասին թվիթին կցել է տեսանյութ:

«Բրյուսելում տեղի ունեցավ Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդի նիստը, որը նախագահում էր՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն ներկայացուցիչ, Ժոզեֆ Բորելը: Վրաստանի պատվիրակությունը գլխավորում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հանձնաժողովը ներկայացնում էր Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար, Օլիվեր Վարհեյը: Մասնակիցները քննարկել են Եվրամիություն-Վրաստան հարաբերությունները, ներառյալ քաղաքական երկխոսության և բարեփոխումների, ինչպես նաև քաղաքական ասոցացման, արդարադատության, ազատության և անվտանգության հարցեր: Քննարկվել է նաև տնտեսական և ոլորտային համագործակցությունը, առևտրի հարցերը, արտաքին և անվտանգության քաղաքականությունը և հակամարտության խաղաղ կարգավորումը», – ասվում է տեսանյութում:

https://twitter.com/EUCouncil/status/1371867474988269572?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1371867474988269572%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fevrokavshiris-sabcho-briuselshi-gamartul-asocirebis-sabchos-rigit-meeqvse-skhdomastan-dakavshirebit-videorgols-aqveynebs%2F

Նմանատիպ