Վրաստանը հնարավոր է ստանա ՆԱՏՕ-ի անդամության ռազմավարական ծրագիր, դաշինքի շտաբակայանում տեխնիկական մակարդակով համաձայնությունը ընդունված է. «Եվրոպեյսկայա պրավդա»
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկությամբ, Վրաստանը հնարավոր է ստանա ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր:
Ինչպես գրում է ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» հրատարակությունը, «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեխնիկական մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն, դաշինքի անդամակցության գործողությունների ծրագիրը Վրաստանին փոխանցելու վերաբերյալ»:
«Բացի այդ, շատերն ընդունում են, որ Վրաստանն արդեն կատարել է անդամակցության գործողությունների ծրագրի պահանջների մեծ մասը և որ երկիրը պետք է դառնա դաշինքի 31-րդ անդամը»,- ասվում է հոդվածում:
Միևնույն ժամանակ, հրատարակությունն ընդգծում է, որ այս փուլում Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրի շնորհումը կախված է միայն քաղաքական որոշումից:
«Սակայն դժվար թե այս որոշումը կայացվի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովում, որը նախատեսված է դեկտեմբերի 1-2-ին, քանի որ դաշինքը նախընտրում է լսել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի տեսակետը: Որոշ մեկնաբաններ կենտրոնացած են նաև Գերմանիայում 2021 թվականի ընտրությունների վրա», – ասվում է ուկրաինական հրատարակության հոդվածում:
Ուկրաինացի լրագրողները նշում են, որ Վրաստանի անդամակցության գործողությունների ծրագիրը շնորհելու շուրջ ընթացող քննարկումների մասին, իրենց տեղեկացրել են մի շարք աղբյուրներ, ինչպես ՆԱՏՕ-ի կառույցներում, այնպես էլ արևմտյան և ուկրաինական դիվանագիտական շրջանակներում: