Հունվարի 15-ից 17-ը Վրաստան են ժամանելու լեհ և բրիտանացի փորձագետներ, որոնք վրաց օրենսդիրներին օգնելու են սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրավական սկզբունքի զարգացման գործում: Այս մասին ասված է Եվրոմիության պաշտոնական վեբ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն, պատվիրակությունը Վրաստան է ժամանելու խորհրդարանի հրավերով:
Փորձագետների այցի նպատակն է օգնել Վրաստանի խորհրդարանի եվրոինտեգրման կոմիտեին, մշակել սպառողների իրավունքների պաշտպանության մասին նոր օրենսգիրք:
Նախագծի նպատակն է վրացական օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպականին:
Այցի շրջանակներում կողմերը քննարկելու են նաև Վրաստանի և Եվրոմիության միջև ասոցացման համաձայնագրին վերաբերող հարցեր:
Հեղինակ -
Edgar Barsegyan