Վրաստան են ժամանելու եվրոպացի փորձագետներ
Վրաստան են ժամանելու եվրոպացի փորձագետներ

Հունվարի 15-ից 17-ը Վրաստան են ժամանելու լեհ և բրիտանացի փորձագետներ, որոնք  վրաց օրենսդիրներին օգնելու են սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրավական սկզբունքի զարգացման գործում: Այս մասին ասված է Եվրոմիության պաշտոնական վեբ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն, պատվիրակությունը Վրաստան է ժամանելու  խորհրդարանի հրավերով:

Փորձագետների այցի նպատակն է օգնել Վրաստանի խորհրդարանի եվրոինտեգրման կոմիտեին, մշակել սպառողների իրավունքների պաշտպանության մասին նոր օրենսգիրք:

Նախագծի նպատակն է վրացական օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպականին:

Այցի շրջանակներում կողմերը քննարկելու են նաև Վրաստանի և Եվրոմիության միջև ասոցացման համաձայնագրին վերաբերող հարցեր: