Առաջիկա օրերին Վրաստան է այցելելու Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Այս մասին ասված է հայտարարությունում, որը տարածվել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կողմից, եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, Ֆեդերիկա Մոգերինիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիիի հեռախոսազրույցի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Վրաստանում կայունացման և հակամարտությունների կարգավորման ջանքերում, այդ թվում Ժնևյան բանակցություններին մասնակցությամբ և Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքի միջոցով, ինչպես նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ջանքերով, որը առաջիկա օրերին կայցելի Վրաստան:
Հայտարարության համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին Վրաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Գուգուտիանթկարիում ստեղծված իրավիճակը:
Հեռախոսազրույցի ժամանակ Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է Եվրամիության աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: