«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ավարտվել է Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցը
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ավարտվել է Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցը

«Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ավարտվել է ի աջակցություն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ցույցը։

Տեղում հավաքված հանրահավաքի մասնակիցներին դիմեցին «Ազգային շարժում» կուսակցության անդամները։

Նրանց խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլին ծանր վիճակում է, նրա առողջական վիճակը վատթարացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։

Բացի այդ, հանրահավաքում հավաքվածներին կոչ են արել նախապատրաստվել Սաակաշվիլիի դատավարությանը։ Լեւան Խաբեիշվիլին՝ որպես «Ազգային շարժման» նախագահի թեկնածու, նշել է, որ դատարանում պատժի հետաձգման հետ կապված գործընթացից հետո իրենք ավելի մոբիլիզացվելու են՝ աջակցելու Սաակաշվիլիին արտասահման տեղափոխելուն։