«Վրացական երազանքի» առաջնորդները ուսումնասիրել են Բեշթաշենի նոր ճանապարհը
«Վրացական երազանքի» առաջնորդները ուսումնասիրել են Բեշթաշենի նոր ճանապարհը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, Բոլնիսիի, Դմանիսիի, Թեթրիծղարոյի և Ծալկայի մեծամասնական պատգամավորի թեկնածու Գոգի Մեշվելիանին և Ծալկայի քաղաքապետ Իլիա Սաբաձեն ուսումնասիրել են Բեշթաշենի նոր ճանապարհը:

«Վրացական երազանքի» մամլո ծառայության փոխանցմամբ, կուսակցության առաջնորդները հետաքրքրվել են ենթակառուցվածքային աշխատանքներով: Ինչպես նշել է Ծալկայի քաղաքապետը, նախագծի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2 միլին լարի և ֆինանսավորվել է տեղի բյուջեից: