Վրաց-ադրբեջանական իրավական ֆորումի արդյունքում մշակվել է համատեղ հռչակագիր
Իրավական ֆորումը, որի նպատակն է Վրաստանի և Ադրբեջանի արդարադատության նախարարությունների միջև փորձի փոխանակումն ու իրավահարաբերությունների խորացումը, այս տարի առաջին անգամ անցկացվեց և ավարտվեց համատեղ հռչակագրի մշակմամբ։
Միջոցառումն ամփոփել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Թամար Տղեշելաշվիլին։ Տղեշելաշվիլին շնորհակալություն է հայտնել ֆորումի մասնակիցներին, Վրաստանի և Ադրբեջանի արդարադատության նախարարությունների, դատախազության, իրավաբանների կորպուսի ներկայացուցիչներին արդյունավետ և հետաքրքիր աշխատանքի համար և խոսել համատեղ հռչակագրի կարևորության մասին:
Երկու երկրների արդարադատության նախարարությունների միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում կայացել է վրաց-ադրբեջանական իրավական ֆորումը։
Վրաց-ադրբեջանական իրավական ֆորումը կանցկացվի ամեն տարի, և այն կհյուրընկալեն Վրաստանն ու Ադրբեջանը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։