Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերվա ընթացքում ոչնչացվել է ռուսական 60 կամիկաձե անօդաչու թռչող սարք
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են ռուսական 60 կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ անցած գիշեր Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 79 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով և մեկ «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով։
Ուկրաինական կողմի տեղեկություններով՝ երկու դրոն վերադարձել է Ռուսաստան, իսկ մեկը՝ Բելառուսի տարածք։ Ուկրաինան կորցրել է 15 թռչող սարքի գտնվելու վայրը:
Սակայն մինչ այդ Բելառուսի իշխանությունները հայտարարեցին իրենց օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, թեպետ Մինսկը չէր հստակեցրել, թե որ երկրին են պատկանել անօդաչու սարքերը և քանի անօդաչու թռչող սարքեր են հատել սահմանը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հակաօդային պաշտպանությունը գիշերը գործել է Ուկրաինայի 12 շրջաններում, այդ թվում՝ Կիևում, որտեղ օդային տագնապը տևել է ավելի քան ինը ժամ։