Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նշում են, որ անցած գիշեր ռուսները 74 անօդաչու թռչող սարք են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, որոնցից 47-ը խոցվել են, իսկ 27-ն անհետացել են ռադարներից

12:40, 11.01.2025

Ռուսները երեկ երեկոյան անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նշում են, որ ռուսները 74 անօդաչու թռչող սարք են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, որոնցից 47-ը խոցել են, իսկ մնացած 27-ն անհետացել են ռադարներից։

Ուկրաինայի յոթ շրջաններում կործանված անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են շինություններ, հասարակական հաստատություններ, բնակելի շենքեր և մեքենաներ: Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ զոհեր չկան։

Նմանատիպ