Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այսօրվա բանակցություններից հետո գրանցվել է ամենակարևոր առաջընթացը. Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացիկ բանակցություններից հետո, գրանցվել է ամենազգալի առաջընթացը:
Նրա խոսքով, որոշ հարցերի շուրջ կոնսենսուս է ձեռք բերվել։
«Մենք ուրախ ենք աջակցել այս գործընթացին։ Հրադադար պետք է հաստատվի որքան հնարավոր է շուտ: Այս պատերազմը պետք է վերջանա հիմա: Այսօր մենք տեսնում ենք, որ հանդիպմանը առաջընթաց է գրանցվել։ Որոշ հարցերի շուրջ ձեռք է բերվել կոնսենսուս և փոխըմբռնում։ Այսօրվա բանակցություններից հետո գրանցվել է ամենաէական առաջընթացը։ Մենք կարծում ենք, որ ավելի բարդ խնդիրները կլուծվեն ավելի բարձր մակարդակով: Օրակարգում նախ նախարարների, ապա երկու երկրների ղեկավարների հանդիպումն է»,- ասել է Չավուշօղլուն։