Ուկրաինական լրատվամիջոցներ. Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքում մարտեր են ընթանում, առաջնագիծն անցնում է քաղաքի կենտրոնով

11:47, 05.01.2025

Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքում մարտեր են ընթանում, առաջնագիծն անցնում է քաղաքի կենտրոնով, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները և Deep State վերլուծական նախագիծը։

Զինվորականները լրատվամիջոցների հետ զրույցում ասել են, որ հակառակորդ ուժերի դիրքերը կողք կողքի են։ Ամենաակտիվ բախումները տեղի են ունենում քաղաքի կենտրոնական հատվածում։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ռուսական ուժերը կիրառում են բոլոր շենքերի ամբողջական ոչնչացման մարտավարությունը։ Deep State վերլուծական կենտրոնը հայտնել է նաև, որ բացի Տորեցկից, ռուսական ուժերը առաջ են անցել Դոնեցկի մարզի մի քանի այլ բնակավայրերում, այդ թվում՝ Կուրախովոյում, Շևչենկոյում և Բարանովկայում:

Նմանատիպ