Ով դեռ չի եղել, այցելեք Վրաստան. ԵԱՀԿ֊ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար
Վրաստանը բազմապիսի և հետաքրքիր երկիր է, ով դեռ չի եղել այստեղ, այցելեք Վրաստան֊, այս մասին ԵԱՀԿ֊ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, վրաց խորհրդարանի 100 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար, Մարկ Պրիչարդը։
Նա ընդգծել է Վրաստանի որպես հետաքրքիր պատմության և գինեգործության մշակույթ ունեցող երկրի կարևորությունը։
Միջոցառմանը ներկա են Ամերիկայի, Ավստրիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Սլովակիայի, Չեխիայի, Սերբիայի, Ադրբեջանի և այլ երկրների ներկայացուցիչներ։