Ոստիկանությունը Գարդաբանիում կողոպուտի փաստով ձերբակալել Է մեկ մարդու
Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության, Գարդաբանիի շրջանի բաժնի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ որոնողական գործողությունների արդյունքում, կողոպուտի մեղադրանքով ձերբակալել են 1974 թ. ծնված Շ. Ի.-ին։ ՆԳՆ-ի հաղորդմամբ հանցանքը նախատեսում է 7-ից 11 տարով ազատազրկում։
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Գարդաբանիի շրջանի Ղարաթակլիա գյուղում, քաղաքացուն պատկանող ավտոմեքենայից գողացել է 100 000 լարի և դիմել փախուստի։
Ոստիկանությանը Շ. Ի.-ին հաջողվել է ձերբակալել Ռուսթավիում: Նրանք մեղադրյալին խուզարկելու ժամանակ հայտնաբերել են գողացած գումարի մի մասը»,-ասում են ՆԳՆ-ում
Գերատեսչության հաղորդմամբ, գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 178-րդ հոդվածի, 4-րդ մասի «Բ» ենթամասով: