Որոշել ենք աջակցել այն բլոգերներին, ովքեր գրում են ճանապարհորդության, խոհարարաության և այլ թեմաների մասին, որոնցով Վրաստանը առանձնանում է. ԱՄՆ-ի դեսպանատուն
Որոշել ենք աջակցել այն բլոգերներին, ովքեր գրում են ճանապարհորդության, խոհարարաության և այլ թեմաների մասին, որոնցով Վրաստանը առանձնանում է. ԱՄՆ-ի դեսպանատուն

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը կաջակցի բլոգերներին, ովքեր գրում են ճանապարհորդության, խոհարարաության և այլ թեմաների մասին, որոնցով Վրաստանը առանձնանում է,- այս մասին ասված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Դեսպանատունը գրում է, որ աշխարհում շատ մարդիկ դեռևս առջևում ունեն Վրաստանը հայտնաբերելու հաճույքը:

«Որպեսզի օգնենք նրանց իմանալ այս զարմանալի երկրի մասին, Ամերիկայի դեսպանատանը որոշել ենք, աջակցել  այն բլոգերներին, ովքեր գրում են ճանապարհորդության, խոհարարության, լուսանկարչության, երաժշտության, նորաձևության և այլ թեմաների մասին, որոնցով Վրաստանը առանձնանում է: @foodieflashpacker-ը դրանցից մեկն է և շուտով կպատմենք ձեզ նրա տպավորությունների մասին:

Ո՞ր ամերիկացի բլոգերներն կհրավիրեիք Վրաստան և ի՞նչ խորհուրդ կտաձիք նրանց», – ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: