Վոլոդիմիր Զելենսկին պնդում է, որ Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ կնվազեցնի Ռուսաստանի նախագահի մեկուսացումը և կերկարաձգի Ուկրաինայում պատերազմը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ կնվազեցնի Ռուսաստանի նախագահի մեկուսացումը և կերկարացնի Ուկրաինայում պատերազմը։ Այս տեղեկությունը հայտնում է ՌՈՅԹԵՐՍ-ը՝ հիմնվելով նախագահի աշխատակազմի անանուն աղբյուրի վրա։
Ըստ աղբյուրների՝ Շոլցը նախապես տեղեկացրել է Զելենսկիին, որ պատրաստվում է խոսել Պուտինի հետ։ Այնուամենայնիվ, Զելենսկին նախազգուշացրել է, որ զանգը կօգնի Պուտինին թեթևացնել իր մեկուսացումը։
«Նախագահը նշել է, որ դա միայն կօգնի Պուտինին, նվազեցնելու նրա մեկուսացումը։ Պուտինը իրական խաղաղություն չի փնտրում, նա ընդմիջում է ուզում: Զրույցը Պուտինին հնարավորություն կտա փոխել սցենարը և շարունակել պատերազմը։ Սա խաղաղություն չի բերի, քանի որ Պուտինը կկրկնի այն սուտը, որն ասում էր տարիներ շարունակ, կզգա, որ այլևս մեկուսացված չէ»,- ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի աղբյուրը։
Տեղեկության համար՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։