Վոլգոգրադի խոշոր նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
Վոլգոգրադի խոշոր նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Վոլգոգրադի խոշոր նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրդեհն ամբողջությամբ կասեցվել է։ Հրդեհի մակերեսը 300 քմ է կազմել։

Նահանգապետի խոսքով՝ հրդեհը սկսվել է ձեռնարկությունում անօդաչու թռչող սարքի վայրէջքի հետևանքով։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

«Լուքոիլ -Վոլոգրատ նավթամշակում »-ը նավթամթերքների խոշորագույն արտադրողն է Ռուսաստանի Հարավաում:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Բելգորոդի շրջանի օդային հատվածում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք են խոցել։ Գործակալության տվյալներով՝ ևս չորս անօդաչու թռչող սարք են խոցել Բելգորոդի մարզում, մեկը՝ Ռոստովում։