Ոչ մի եվրոպական երկիր չի պահանջել Վրաստանի հետ անայցագրային ռեժիմի դադարեցում. Ազատության ռադիոկայան
Ոչ մի եվրոպական երկիր չի պահանջել Վրաստանի հետ անայցագրային ռեժիմի դադարեցում, սակայն այս հարցի քննարկումը պետք է ընդունվի, որպես զգուշացում,- այս մասին լուր է տարածել «ազատության ռադիոկայան»-ի բրյուսելյան թղթակիցը, որտեղ Եվրամիության խորհրդի շրջանակներում գործող այցեգրային խումբը անց է կացրել հանդիպում, որի ժամանակ վրդովմունք է արտահայտվել Վրաստանի և Ալբանիայի կապակցությամբ:
«Աղբյուրի համաձայն, Վրաստանի հարցը քննարկելու հիմք է հանդիսացել մեկ տարում (2016-2017 թթ.) Վրաստանից Եվրամիության երկրներում ապաստան փնտրողների քանակը 50 տոկոսով աճը: 2017 թ. մարտի 28-ին Վրաստանի քաղաքացիներին Եվրամիության/Շենգենյան գոտու երկրներ առանց այցեգրի երթևեկելու իրավունք է տրվել այն բանից հետո, ինչ ուժի մեջ է մտել ներգաղթի ալիքի վերահսկման կապակցությամբ մշակված հատուկ մեխանիզմը:
«Դադարեցման մեխանիզմը» գործի կդրվի, օրինակ այն դեպքում, եթե անայցագրային ռեժիմից օգտվող որևէ երկրից կգրանցվի Եվրամիության որևէ երկիր ներգաղթյալների մեծ ալիք»,-ասում է ազատության ռադիոկայանի թղթակիցը:
Հեղինակ -
Edgar Barsegyan