Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Իսրայելը և Իրանը չսրվեն Մերձավոր Արևելքում, անհրաժեշտ է պահպանել կայունությունը տարածաշրջանում
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Իսրայելը և Իրանը չսրվեն Մերձավոր Արևելքում, անհրաժեշտ է պահպանել կայունությունը տարածաշրջանում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել Իսրայելին և Իրանին զերծ մնալ Մերձավոր Արևելքում սրացումներից։

Նրա խոսքով, անհրաժեշտ է պահպանել կայունությունը տարածաշրջանում։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կողմերը չսրվեն տարածաշրջանում։ Մենք տեսել ենք Իրանից մոտ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների զանգվածային հարձակում Իսրայելի վրա։ Անհրաժեշտ է, որ տարածաշրջանում կայունությունը պահպանվի, և բոլոր կողմերը զերծ մնան հետագա գործողություններից»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Իսրայելն այսօր առավոտյան հրթիռային հարված է հասցրել Իրանին, թեև Իսրայելը դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Ավելի վաղ Իրանը հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա՝ ի պատասխան Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման։