Ուրսուլա ֆոն դեր Լայեն. Համատեղ լուծենք գազի թանկացման խնդիրը, մեր նախաձեռնությունը դրա համատեղ գնումն է

21:10, 23.03.2022

Այս պատերազմի հետևանքները երկարատև կլինեն Եվրոպայի անվտանգության ճարտարապետության համար,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Եվրախորհրդարանում իր ելույթում։

Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ վտանգված են էներգետիկ անվտանգությունը և պարենային անվտանգությունը։

«Ես խոսում եմ ոչ միայն անվտանգության և ռազմական, այլ նաև էներգետիկ անվտանգության և պարենային անվտանգության մասին: Էներգետիկ քաղաքականությունը նաև անվտանգության քաղաքականություն է։ Այդ իսկ պատճառով Եվրահանձնաժողովը միջոցներ է ձեռնարկել, որոնք թույլ կտան զգալիորեն կրճատել գազի ներկրումը Ռուսաստանից։ Դա շատ հավակնոտ է, բայց մենք կարող ենք դա անել: Նախ, դա արագ թարմացվող նախագիծ է, որը ռազմավարական ներդրում է մեր անվտանգության համար: Երկրորդը էներգաարդյունավետության ֆինանսավորումն է։ Երրորդը վստահելի մատակարարներից գազի մատակարարումների դիվերսիֆիկացումն է: Վաղը ես կխոսեմ նախագահ Բայդենի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք առաջնահերթություն տալ ԱՄՆ-ից ԵՄ էներգիա ստանալուն առաջիկա ամիսներին։ Մենք ավելի ուժեղ ենք, երբ օգտագործում ենք մեր ընդհանուր շուկայական հզորությունը և համերաշխություն ենք ցուցաբերում։

Այս առումով մեր առաջարկն է համատեղ լուծել գազի թանկացման խնդիրը։ Մեր նախաձեռնությունը գազի համատեղ գնումն է։ Մենք պետք է սկսենք գազ գնել միասին, ոչ թե որպես առանձին երկրներ։ Չպետք է մոռանալ, որ Ուկրաինան ապահովում է ցորենի համաշխարհային պաշարների կեսից ավելին։ Ռմբակոծությունները թույլ չեն տալիս ուկրաինացի ֆերմերներին ցանել։ Ավելին, Պուտինը Սեւ ծովում արգելափակում է ցորենով բեռնված հարյուրավոր նավեր։ Հետևանքները զգալու են Լիբանանից, Թունիսից և Եգիպտոսից մինչև Հեռավոր Արևելք։ Կոչ եմ անում Պուտինին թույլ տալ, որ նավերը հեռանան: Հակառակ դեպքում նա պատասխանատվություն է կրելու ոչ միայն զոհերի, այլեւ սովի համար։ Այսօր երեկոյան լրանում է Ուկրաինա ռուսական ներխուժման մեկ ամիսը։ Առաջին օրվանից դուք միասնական եք և թող այսպես շարունակվի», – ասաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նմանատիպ