Ուրախ ենք, որ Վրաստանի ուղղությունը՝ ապագան է. Յան Քելլի
Վրաաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելլին համարում է, որ Միխեիլ Սաակաշվիլու հետ կապված գործընթացները պետք է իրականացվեն իրավական առումով:
Ինչպես հայտնել է Յան Քելլին լրագրողներին, Ամերիկայի պետական վարչությունը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը:
«Առաջին հերթին կասեմ, որ մենք ուշադիր հետևում ենք այդ հարցին, ուշադիր հետևում է հարցին Ամերիկայի պետական վարչությունը և իմ գործընկերը Ուկրաինայում: Գլխավորը այս հարցում այն է, որ արդար իրավական գործընթաց իրականացվի և բոլորը կարողանան հետևել դրան: Ինչ վերաբերում է այդ իրադարձությունների ազդեցությանը Վրաստանի վրա, նա Վրաստանի նախկին ղեկավարն է: Մեր շահերում է, որպեսզի Վրաստանին օգնենք, գնա առաջ, զարգանա և դառնա առավել հաջողակ: Մենք ուրախ ենք, որ Վրաստանի ուղղությունը՝ ապագան է»,- հայտարարել է Յան Քելլին: