Ումար Հեյքը Լոնդոնում ահաբեկչություններ իրականացնելու նպատակով պատրաստվում էր ստեղծել երեխաների բանակ

Բրիտանիայի դատարանը երիտասարդ ուսուցչին մեղավոր է ճանաչել Լոնդոնում ահաբեկչություններ իրականացնելու նպատակով երեխաների հավաքագրման համար: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը:

Հետաքննության տվյալներով՝ 20-ամյա Ումար Հեյքը ԴԱԻՇ-ի կողմնակից է:

Երեխաներին նա ցույց է տվել ծայրահեղական տեսանյութեր, բռնություն է քարոզել և կոչ է արել մահացու գրոհները վերսկսել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի վրա:

«Նրա ծրագիրն էր երեխաների բանակ ստեղծել օգնելու համար ամբողջ Լոնդոնում մեծաթիվ ահաբեկչական հարձակումներին»,- ասել է ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Դինա Հեյդոնը:

Հեյքի գործողություններից տուժել է ավելի քան 100 դպրոցական:

Իրավապահ մարմինները կարծում են, որ ուսուչիցը հարձակումներ է ծրագրել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում, որոնցից են՝ բրիտանական խորհրդարանի Բիգ-Բեն աշտարակը և Հիթրոուի օդանավակայանը: