Ուկրաինայում, կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 6000-ը: Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:
Վերջին 24 ժամում Ուկրաինայում կորոնավիրուս է հաստատվել 415 մարդու մոտ: Վերջին մեկ օրում վարակից զոհվել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս Ուկրաինայում մահացել է 161 մարդ և ապաքինվել՝ 367-ը:
Առողջապահության նախարարությունում հայտարարել են, որ մինչ այժմ հիվանդանոցներում է մնում 2036 մարդ: