Ուկրաինայում, կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 6000-ը
Ուկրաինայում, կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 6000-ը

Ուկրաինայում, կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 6000-ը: Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:

Վերջին 24 ժամում  Ուկրաինայում կորոնավիրուս է հաստատվել 415 մարդու մոտ: Վերջին մեկ օրում վարակից զոհվել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս Ուկրաինայում մահացել է 161 մարդ և ապաքինվել՝ 367-ը:

Առողջապահության նախարարությունում հայտարարել են, որ մինչ այժմ հիվանդանոցներում է մնում 2036 մարդ: