Ուկրաինայի զինված ուժերը կենտրոնացնում են իրենց ուժերը՝ թույլ չտալու օկուպանտների առաջխաղացումը Կրիվոյ Ռոգի, Զապոռոժյեի և Նիկոլաևի ուղղությամբ
Ուկրաինայի զինված ուժերը կենտրոնացնում են իրենց ուժերը՝ թույլ չտալու օկուպանտների առաջխաղացումը Կրիվոյ Ռոգի, Զապոռոժյեի և Նիկոլաևի ուղղությամբ

Ուկրաինայի զինված ուժերը կենտրոնացնում են իրենց ուժերը՝ թույլ չտալու օկուպանտների առաջխաղացումը Կրիվոյ Ռոգի, Զապոռոժյեի և Նիկոլաևի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Պաշտպանության ուժերի հիմնական ջանքերն ուղղված են Կրիվոյ Ռոգի, Զապորոժյեի և Նիկոլաև քաղաքի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը կանխելուն, ինչպես նաև ծովափի որոշ հատվածների պահպանմանը, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանը և ժամանակավոր բռնազավթված տարածքների ազատագրմանը», – հայտնել են գլխավոր շտաբից։

Նրանց խոսքով, միաժամանակ, օկուպանտներն էլ ավելի են փորձում ճեղքել Նիկոլաևի գիծը։ Նրանք Յուժնոբուգսկիի ուղղությամբ հրետանու կիրառմամբ ռմբակոծել են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը։