Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ ռուսական ուժերը ծանր զինատեսակներով հարձակվել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի և Բելառուսի տարածքներից
Ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի և Բելառուսի տարածքներից, հարձակումն իրականացվել է ծանր սպառազինության կիրառմամբ,- այս մասին հայտնել են Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունում։
«Ժամը 05:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ ուկրաինական սահմանի մի հատվածը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից Բելառուսի աջակցությամբ», – ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչության հաղորդմամբ, հարձակումները սահմանային ստորաբաժանումների, սահմանապահ ջոկատների, անցակետերի վրա իրականացվում են հրետանու և ծանր տեխնիկայի կիրառմամբ։ Հարձակումը տեղի է ունեցել Լուգանսկի, Սումի, Խարկովի, Չեռնիգովոյի և Ժիտոմիրի շրջաններում։ Բացի այդ, հարձակումն իրականացվում է օկուպացված Ղրիմի տարածքից։
Սահմանային ծառայությունը նշում է, որ աշխատում են նաև հետախուզական-դիվերսիոն խմբեր։