Ուկրաինայի նախագահի գրասենյակը առանձնացրել է հինգ քայլ, որոնք պետք է ձեռնարկվեն Ուկրաինայի հաղթանակի համար

13:15, 13.08.2022

Ուկրաինայի նախագահի գրասենյակը առանձնացրել է հինգ քայլ, որոնք պետք է ձեռնարկվեն Ուկրաինայի հաղթանակի համար։ Այս մասին «Telegram» ալիքում գրել է Ուկրաինայում նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Նրա խոսքով, անհրաժեշտ է ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչությանը աջակցող պետություն, ինչպես նաև վիզային սահմանափակումներ մտցնել ՌԴ քաղաքացիների համար, սահմանել նավթի գնի սահմանափակումներ և էմբարգո սահմանել ռուսական բնական գազի և զենքի վրա։

«Այդ քայլերը կօգնեն մեզ հաղթել Ռուսաստանին, ոչնչացնել նրա տնտեսությունը, բանակը, ինչպես նաև կվերանա պատերազմը շարունակելու և Արևմուտքին շանտաժի ենթարկելու Ռուսաստանի ցանկությունը»,- ասաց Էրմակը։

Նմանատիպ