Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է Խարկովի, Զապոռոժյեի և Նիկոլաևի շրջաններից բնակչության պարտադիր տարհանմանը
Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է Խարկովի, Զապոռոժյեի և Նիկոլաևի շրջաններից բնակչության պարտադիր տարհանմանը։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ժամանակավոր օկուպացված շրջանների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:
Ըստ Վերեշչուկի՝ օգոստոսի սկզբից 10 հազար մարդ լքել է Դոնեցկի շրջանը պարտադիր տարհանման շրջանակներում, որոնց մեկ երրորդը երեխաներ են։
«Առայժմ ոչ մի մերժում չի եղել։ Բայց ժողովուրդն ասում է՝ «ցորեն ենք հավաքելու», «Եկեք սպասենք, քանի դեռ չի ցրտել»; Մենք չգիտենք, թե ինչ է սպասվում մեզ»,- ասել է Վերեշչուկը։
Վերեշչուկի խոսքով՝ Ուկրաինայի կառավարությունը տրամադրում է անվճար տրանսպորտ, կացարան, սնունդ և բժշկական օգնություն։