Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ վերջին 24 ժամում Ռուսաստանը կրակ է բացել Խարկովի մարզի 17 բնակավայրերի ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ վերջին 24 ժամում Ռուսաստանը կրակ է բացել Խարկովի մարզի 17 բնակավայրերի ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ վերջին 24 ժամում Ռուսաստանը կրակ է բացել Խարկովի մարզի 17 բնակավայրերի վրա։ Կան զոհեր և վիրավորներ։

Ինչպես հայտնում է Խարկովի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինոգուբովը, ռուսական հարձակումների արդյունքում մի քանի տներ են այրվել։ 49-ամյա տղամարդ է սպանվել։ Վիրավորների թվում կան մի քանի տարեց կանայք։

Ռուսաստանի կողմից Խարկով քաղաքում արձակված անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում վեց մարդ վիրավորվել է։ Նրանց մեջ կա մեկ երեխա։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ անցած գիշեր Ռուսաստանը 24 անօդաչու թռչող սարքով հարձակվել է Ուկրաինայի տարածքի վրա, որոնցից 23-ը խոցվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահի տեղեկություններով, ուկրաինացի զինվորականները կարողացել են խոցել նաեւ ռուսական «Սու-25» կործանիչը։

Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին հորդորել է զգույշ լինել առաջիկա օրերին։  Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է սադրանքները՝ ուղղված Շվեյցարիայում ծրագրվող խաղաղության գագաթնաժողովը խափանելուն։