Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ 15-ը
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ 15-ը

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման արդյունքում ութ մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները, հենվելով Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի վրա։

Դնեպր քաղաքում մահացել է երկու մարդ, իսկ Սինելնիկովո քաղաքում՝ վեց մարդ, այդ թվում՝ անչափահաս։

Բացի բնակելի շենքից, Դնեպրում վնասվել են երկու ենթակառուցվածքային օբյեկտներ»,- գրել է Լիսակը սոցցանցում։

Բացի այդ, ռուս զինվորականները հարձակվել են Նիկոպոլի շրջանի վրա։ Վնասվել են առանձնատներ: