Ուկրաինայի Չեռնիգով քաղաքի ցուցահանդեսում հակատանկային արկի պայթեցման հետևանքով չորս երեխա է վիրավորվել
Ուկրաինայի Չեռնիգով քաղաքի պատմական կենտրոնում ցուցահանդեսի ժամանակ հակատանկային արկի պայթյունի հետեւանքով չորս երեխա է վիրավորվել։ Այս մասին տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով տեղի իշխանությունների և Ուկրաինայի գլխավոր դատախազության վրա։
Չեռնիգովի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսի խոսքով՝ վիրավոր երկու տարեկան տղայի վիճակը ծանր է։
«Միջոցառման ժամանակ, որը ինտերակտիվ էր երեխաների համար, ցուցադրվեց զենք, որն աշխատեց՝ պայթեց», – նշում է Չաուսը:
Ավելի ուշ Ուկրաինայի դատախազությունը հայտարարեց, որ զինամթերքի պայթեցման հետեւանքով վիրավորվել է երկուսից 12 տարեկան չորս երեխա։ Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում։ Չաուսը խոստացել է, որ միջադեպի մեղավորները կպատժվեն։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։
Չերնիգովի քաղաքային խորհրդի տվյալներով՝ իշխանությունը պաշտոնական թույլտվություն չի տվել նշված միջոցառումն անցկացնելու համար, ինչպես նաև դրա անցկացման մասին ծանուցում չի ստացել։