Ուկրաինան Ռուսաստանին առաջարկում է լուծել Դոնբասի հարցը Զելենսկու և Պուտինի ուղիղ բանակցությունների միջոցով
Ուկրաինան Ռուսաստանին առաջարկում է լուծել Դոնբասի հարցը Զելենսկու և Պուտինի ուղիղ բանակցությունների միջոցով

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկում է Դոնբասի հարցը լուծել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների միջոցով։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ինչ վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների առանձին շրջաններին, ապա այդ հարցերը տրված են առանձին պարբերությամբ, որը կքննարկվի Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների շրջանակներում»,- ասել է Պոդոլյակը։