Ուկրաինան լքում է ԱՊՀ-ն. Պետրո Պորոշենկո
Ուկրաինան լքում է ԱՊՀ-ն. Պետրո Պորոշենկո

Ուկրաինան լքում է ԱՊՀ-ն,-այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ անվտանգության համաժողովին խոսքով ելույթ ունենալիս:

«Հաշվի առնելով, որ Ուկրաինան երբեք չի եղել և այժմ էլ ԱՊՀ անդամ չէ, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ԱՊՀ-ն հրաժարվել է դատապարտել Ռուսաստանի ագրեսիան, դիմում եմ խնդրանքով, որ կառավարության հետ միասին մշակենք առաջարկներ՝ ԱՊՀ-ում մեր մասնակցության պաշտոնական դադարեցման մասին»,- հայտարարել է Պետրո Պորոշենկոն:

Հիշեցնենք, որ Վրաստանը ԱՊՀ-ն լքել էր 2008 թվականի պատերազմից հետո: