Ուկրաինան և Ռուսաստանը բանակցությունների ընթացքում փոխըմբռնման են հասել վեցից չորս հարցերի շուրջ. Ռեջեփ Թայիփ Էրդողան

18:20, 25.03.2022

Ուկրաինան և Ռուսաստանը բանակցություններում համաձայնության են եկել վեցից չորս հարցերի շուրջ,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Սկզբում Ուկրաինան կախված էր այս խնդրից, սակայն ավելի ուշ Զելենսկին սկսեց խոսել, որ կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալուց։ Մեկ այլ խնդիր է ռուսերենը որպես պաշտոնական լեզու ընդունելը։ Դա խոստովանել է նաև Զելենսկին։ Ռուսերենը լեզու է, որով խոսում են Ուկրաինայում գրեթե ամենուր: Այս փուլում նույնպես խնդիր չկա»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի հետ փոխզիջումների հանրաքվեի անհրաժեշտության մասին Զելենսկու հայտարարությունը «խելամիտ ղեկավարություն» էր։ Զելենսկին ասել է, որ սահմանադրական ցանկացած փոփոխություն՝ կապված երկրում անվտանգության երաշխիքների հետ, պետք է որոշվի հանրաքվեի միջոցով և ոչ միայն իր կողմից։

Նմանատիպ