Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական զորքերը ներխուժել են Սլավուտիչ քաղաք, որտեղ ի պաշտպանություն Ուկրաինայի ցույց էր ընթանում
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական զորքերը ներխուժել են Սլավուտիչ քաղաք, որտեղ ի պաշտպանություն Ուկրաինայի ցույց էր ընթանում

Ռուսական զորքերը ներխուժել են Կիևի շրջանի Սլավուտիչ քաղաք։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով Կիևի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկի վրա։

Պավլյուկի խոսքով՝ օկուպանտները գրավել են քաղաքային հիվանդանոցը և առևանգել քաղաքապետ Յուրի Ֆոմիչևին։

Կիեւի մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնել է նաեւ, որ ռուս զինվորականները օդում կրակել են բացել Ուկրաինային աջակցող ցույցի վրա, ինչպես նաեւ լուսաձայնային նռնակներ են նետել։ Պավլյուկի խոսքով՝ չնայած դրան՝ ցույցին հավաքվածները չեն ցրվել։ Քաղաքացիները շարժվում են դեպի հիվանդանոց, որը գրավել են օկուպանտները։

Սլավուտիչ քաղաքը հիմնադրվել է 1986 թվականին Չեռնոբիլի ատոմակայանի աղետի գոտուց տարհանվածների համար։