Ուկրաինական հետախուզությունը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի համար դիտարկում է «Կորեական» սցենարը
Ուկրաինական հետախուզությունը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի համար դիտարկում է «Կորեական» սցենարը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Կիրիլ Բուդանովը։
Նա ասել է, որ հնարավոր է, որ Պուտինը փորձի միավորել Ուկրաինայի օկուպացված տարածքները քվազի պետության մեջ։
«Կիևում կրած պարտությունից և Ուկրաինայի իշխանությունը տապալելու ծրագրի ձախողումից հետո Պուտինը կփոխի հիմնական գործառնական ուղղությունը՝ դա կլինի հարավը և արևելքը։ Սա խոսում է այն մասին, որ նա Ուկրաինայի համար դիտարկում է «Կորեական սցենարը»։ Այսինքն՝ փորձելու է բաժանման գիծ պարտադրել Ուկրաինայի և օկուպացված և ոչ օկուպացված տարածքների միջև։ Սա փաստացի փորձ է լինելու Ուկրաինայում ստեղծել Հյուսիսային և Հարավային Կորեաներ։ Նրան չի հաջողվի կուլ տալ ողջ Ուկրաինան»,- ասել է Բուդանովը։
Նրա խոսքով, Ռուսաստանի համար դեռևս արդիական է Ղրիմի թերակղզի ցամաքային միջանցքի կտրումը, սակայն անհնազանդ Մարիուպոլը խանգարում է նրան հասնել այդ նպատակին։