ՈՒկրաինացի տուրօպերատորները ծանոթացել են Վրաստանի զբոսաշրջական ներուժի հետ
ՈՒկրաինացի տուրօպերատորները ծանոթացել են Վրաստանի զբոսաշրջական ներուժի հետ

Վրաստանում կազմակերպվել է ՈՒկրաինայից ճանաչողական տուր, որին մասնակցել են ՈՒկրաինայի տարբեր քաղաքների զբոսաշրջության ընկերությունների 14 ներկայացուցիչներ:

Զբոսաշրջության ազգային վարչության լրատվությամբ, 9 օրյա տուրի ընթացքում ուկրաինացի հյուրերը այցելել են ՝ Թբիլիսի, Մցխեթա, Ստեփանծմինդա, Գորի, ՈՒփլիսցիխե, Վարձիա, Ախալցիխե, Ծղալտուբո, Քութաիսի և Բաթումի:

Թբիլիսիում և Քութաիսիում ուկրաինացի տուրօպերատորները հանդիպել են իրենց վրացի գործընկերների հետ և զրուցել համատեղ տուրփաթեթների մասին:

Վիճակագրական տվյալներով, 2019 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում ՈՒկրաինայից Վրաստան է ժամանել 33 645 մարդ, որն 8,9 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: