Ուգուլավաներին և Թարգամաձեներին հասարակությունը իշխանություն վերադառնալու համար սահմանել է պատժամիջոցներ. Անրի Օխանաշվիլի
Ուգուլավաներին և Թարգամաձեներին հասարակությունը իշխանություն վերադառնալու համար սահմանել է պատժամիջոցներ. Անրի Օխանաշվիլի

Ուգուլավաներին և Թարգամաձեներին հասարակությունը իշխանություն վերադառնալու համար սահմանել է պատժամիջոցներ, – այս մասին հայտարարել է, խորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովի նախագահ, Անրի Օխանաշվիլին:

Նրա խոսքով, հասարակությունն այլևս չի ցանկանում 50 միլիոնի գողերի ու այն մարդկանց իշխանության վերադարձ, ովքեր մարդկանց սպառնում էին հոգին հանել:

«Բոլորս հիշում ենք, որ Գիվի Թարգամաձեն խորհրդարանի շենքից վրաց ժողովրդին սպառում էր, որ կհանի նրանց հոգիները: Վրաց ժողովուրդը այդ մարդկանց նետել է այն տարածք, որտեղից նրանք այլևս չեն կարողանա ներգրավվել և առաջնորդել ժողովրդավարական գործընթացներին: Թվում է, թե նա դժգոհ է այն փաստից, որ վրաց ժողովուրդից չկարողացավ ամբողջությամբ հանել հոգին և շարունակում է նույն հռետորաբանությունը, ինչը միանգամայն անընդունելի է:

Գիգի Ուգուլավան ոչ թե քաղաքական գործիչ է, այլ 50 միլիոնի յուրացնող ու դատապարտված: Այս անձը նույնպես պահանջ ունի: Ես զարմանում եմ, որ այս մարդու կողքին կանգնած են մարդիկ, ովքեր շատ լավ գիտեն, որ Ուգուլավան պետբյուջեից հափշտակել է 50 միլիոն: Այս մարդիկ պնդում են, որ իրենք ոչ թե ցանկանում են գտնվել քաղաքական տարածքում, այլ նաև ցանկանում են գալ իշխանության: Մենք, ժողովուրդը, այլևս չենք ցանկանում, որ 50 միլիոն լարիի գողերը լինեն իշխանության մեջ, ովքեր ​​մարդկանց սպառնում էին, որ կհանեն նրանց հոգիները: Մարդիկ ցանկանում են իշխանություն, որը ենթարկվում է օրենքին: Ուգուլավաներին և Թարգամաձեներին հասարակությունը իշխանություն վերադառնալու համար սահմանել է պատժամիջոցներ», – հայտարարել է Անրի Օխանաշվիլին: