Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ջոզեֆ Բորելը ժամանել են Բուչա

18:30, 08.04.2022

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ժամանել են Ուկրաինայի Բուչա քաղաք, որտեղ ռուսական ուժերը խաղաղ բնակիչների են սպանել։

ԵՄ առաջնորդները Լեհաստանից գնացքով ժամանել են Ուկրաինա: Նրանց ուղեկցում է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը։

«Այն, ինչ տեղի ունեցավ այստեղ, անհավանական է։ Մենք տեսանք պուտինյան բանակի սառը դեմքը, տեսանք այն անխոհեմությունն ու սառնասրտությունը, որով նրանք գրավեցին այս քաղաքը։ Այստեղ Բուչայում մենք տեսանք, թե ինչպես սպանվեց մարդկությունը։ Բուչայի բնակչության հետ սգում է ողջ աշխարհը։ Նրանք այն մարդիկ են, ովքեր պաշտպանում են Եվրոպայի սահմանները, մարդկությունը, ժողովրդավարությունը, և, հետևաբար, մենք նրանց կողքին ենք այս կարևոր պայքարում»,- լրագրողներին ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

ԵՄ առաջնորդները Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում բանակցություններ կունենան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաև պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ։

Նմանատիպ