Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարում է, որ Ռուսաստանը բռնի ուժով Ուկրաինայից դուրս է բերել 40 հազար մարդու
Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարում է, որ Ռուսաստանը բռնի ուժով Ուկրաինայից դուրս է բերել 40 հազար մարդու

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի հայտարարությամբ, Ռուսաստանը բռնի ուժով Ուկրաինայից դուրս է բերել 40 հազար մարդու։ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ Ռուսաստանը քվազիմիջանցքներով ուկրաինացիներին տանում է անհայտ ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այդ երթուղին համաձայնեցված չէ ուկրաինական կողմի հետ։

«Ակնկալություն կա, որ հիմնականում քաղաքացիները չեն ցանկանում «փրկվել» ագրեսոր Ռուսաստանի տարածքում։ Հետևաբար, ռուս զինվորականները նրանց դուրս են մղում օկուպացված տարածքներ կամ Ռուսաստան»,- ասել է նա։

Ըստ Վերեշչուկի՝ Կիևի շրջանից տարհանված քաղաքացիներին, ամենայն հավանականությամբ, տեղափոխում են Բելառուս։

Թողնել մեկնաբանություն