Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ ռուսական ագրեսիայի հետևանքով Ուկրաինայում զոհվել է 177 երեխա, 336-ը՝ վիրավորվել են։

12:44, 10.04.2022

Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է 177 երեխա: Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի գլխավոր դատախազության վարչակազմը։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ ռուսական պատերազմի 45 օրերի ընթացքում Ուկրաինայում սպանվել է 177 երեխա, վիրավորվել՝ 336-ը։ Դատախազության վարչակազմը նշում է, որ այս թվերը վերջնական չեն, և աշխատանքներ են տարվում ակտիվ ռազմական գործողությունների, ինչպես նաև ժամանակավորապես գրավված և ազատագրված տարածքներում տուժածների բացահայտման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, գլխավոր դատախազության տվյալներով, ամբողջ երկրում ամենօրյա ռմբակոծությունների հետևանքով տուժել է 938 ուսումնական հաստատություն, որոնցից 87-ն ամբողջությամբ ավերվել է։

Նմանատիպ