Ուկրաինայի Գերագույն Ռադան երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան երկրում մինչև 2025 թվականի մայիսի 9-ը

14:50, 15.01.2025

Ուկրաինայի Գերագույն Ռադան երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան երկարաձգել մինչև 2025 թվականի մայիսի 9-ը։ Նախագահը համապատասխան որոշումը ներկայացրել է խորհրդարան։

Ռազմական դրությունը երկարաձգելու որոշմանը կողմ է քվեարկել 315 պատգամավոր, իսկ համընդհանուր մոբիլիզացիա հրավիրելու մասին որոշմանը՝ 310 պատգամավոր։

Սա Ուկրաինայում ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի երկարաձգման 14-րդ քվեարկությունն է 2022 թվականի փետրվարի 24-ին ուկրաինական տարածք Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր։

Նմանատիպ