Ուկրաինան կկարողանա անվտանգության երաշխիքների վերաբերյալ միջազգային համաձայնագիր ստորագրել, այն բանից հետո, ինչ նշված հարցի շուրջ կկայանա ազգային հանրաքվե. Միխայիլ Պոդոլյակ

16:42, 29.03.2022

Ուկրաինան կկարողանա անվտանգության երաշխիքների վերաբերյալ միջազգային համաձայնագիր ստորագրել միայն այդ հարցի շուրջ ազգային հանրաքվեից հետո։ Այս մասին ռուսական պատվիրակության հետ բանակցություններից հետո, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, Միխայիլ Պոդոլյակը:

«Շատ կարևոր հարց է, թե դա ինչպես է արվելու։ Մեզ համար գլխավորն այն է, որ պետությունը շփվի հանրության հետ և մեր առաջարկից դրական արդյունքներ ստանա, քանի որ սա բոլորովին այլ անվտանգության ուրվագիծ է, որը կստանա Ուկրաինան», – ասել է Պոդոլյակը։

Նմանատիպ