Վլադիմիր Զելենսկին կոչ է արել էներգիա արտադրող երկրներին ավելացնել նավթի և գազի արդյունահանումը Ռուսաստանից գլոբալ շանտաժը կանխելու համար
Վլադիմիր Զելենսկին կոչ է արել էներգիա արտադրող երկրներին ավելացնել նավթի և գազի արդյունահանումը Ռուսաստանից գլոբալ շանտաժը կանխելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել էներգիա արտադրող երկրներին ավելացնել նավթի և գազի արդյունահանումը Ռուսաստանի կողմից գլոբալ շանտաժը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Դոհայի ֆորումում ունեցած իր ելույթում։

«Եվրոպայի ապագան կախված է ձեր ջանքերից։ Խնդրում ենք մեծացնել էներգիայի արտադրությունը, որպեսզի Ռուսաստանում բոլորը հասկանան, որ էներգիան չի կարող օգտագործվել որպես զենք»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կատարը կարող է նպաստել Եվրոպայի կայունությանը։

Վլադիմիր Զելենսկին խոսել է նաև հակամարտող մյուս երկրների մասին և նշել միջազգային կարգի պահպանման անհրաժեշտությունը ոչ միայն Ուկրաինայում, այլև Աֆղանստանում, Իրաքում և Եմենում։

Դիմելով Դոհայի ֆորումի մասնակիցներին՝ Զելենսկին զգուշացրել է միջազգային հանրությանը Ուկրաինայից սննդամթերքի արտահանման վրա ռուսական միջամտության հնարավոր ազդեցության մասին։ Նա ասաց, որ ոչ մի երկիր պաշտպանված չէ սննդի մատակարարման ուշացումներից: